«Իշխանությունն իրեն ավելի կոմֆորտ է զգում, երբ քաղաքական ընդդիմախոսին կալանավորում է»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուրջ մեկուկես ամիս է՝ Արմեն Աշոտյանը բանտում է, զրկված ազատությունից։ Եվ այս իշխանությունների քաղաքական ռեպրեսիաները գնալով ոչ թե նվազում, այլ ավելի են խորանում։
Հիմա հարց է առաջանում՝ Աշոտյանին ազատությունից զրկելով այս իշխանությունն ավելի հարմարավե՞տ է կառավարում երկիրը։ Արդյո՞ք նրա բանտարկությունից հետո Հայաստանում որևէ խնդիր լուծվեց, որևէ քաղաքացու կյանք բարելավվեց, որևէ պետական հարց առաջ շարժվեց, արտահանման խնդիրները լուծվեց, կամ քաղաքական ղեկավարության հեղինակությունը բարձրացավ միջազգային արենայում...
Իհարկե՝ ոչ։
Պարզապես իշխանությունն իրեն ավելի կոմֆորտ է զգում, երբ քաղաքական ընդդիմախոսին կալանավորում է, բանտարկում և փորձում լռեցնել։ Բայց այդպես պետություն չեն կառավարում։
Ու մի հարց էլ՝ շատ պարզ, առանց ավելորդ ձևակերպումների. Արմեն Աշոտյանից ինչո՞ւ եք այդքան վախենում։
Եթե մարդուն բանավեճում չես կարող հաղթել, փորձում ես նրան լռեցնել փակելո՞վ։ Եթե գաղափարների դեմ հակափաստարկ չունես, դիմում ես ուժին։ Իսկ եթե քաղաքական ընդդիմախոսին բանտ ես ուղարկում, նշանակում է՝ նրա խոսքը քեզ համար ավելի վտանգավոր է, քան սեփական քաղաքականությանդ նկատմամբ ունեցած վստահությունը»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
259Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
162Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
193Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
198Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15329.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13529.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
30329.08.2026, 22:36