Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։
Սյունիքի 3 խոշոր համայնքներում է ընտրություն լինելու՝ Գորիսում, որին միանալու են Տեղ եւ Տաթեւ համայնքները, Կապանում, Մեղրիում։ Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է՝ Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ՔՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում: Բոլոր գրառումները սկսվում են՝ «համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ»։
Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ՔՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը, ասում են՝ ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում, ըստ լուրերի, ՔՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։
Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում․ չնայած Առուշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել՝ մաքուր ՔՊ-ական: Հավակնություններ ունի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը:
Կապանում դեռ անորոշություն է։ Հնարավոր է բոլոր համայնքներում Գյումրու օրինակով փրայմերիզ անեն՝ իբր հասարակությունն է որոշում ՔՊ թեկնածուներին»:

«Ըստ այս կենդանու՝ ընտրողները լափի մեռած են»․ Գագիկ Համբարյան
100:30
«Հրահանգում է նստեցնել իր դեմ պայքարողներին»․ Սևակ Հակոբյան
3000:06
«Երկիրը հանձնել են Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը և խոչընդոտներին փորձում են մեկուսացնել»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
36Երեկ, 23:54
«Սա խայտառակություն է, վնասվում է նաև երկրի հեղինակությունը»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
49Երեկ, 23:30
«Իշխանությունները դիմում են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
49Երեկ, 23:12
«Իրար նկատմամբ ատելությունը կործանելու է բոլորին՝ առանց բացառության»․ Արա Պողոսյան
45Երեկ, 23:00
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին հայտարարություններն այլ բան չեն, քան ծաղր»․ Հակոբ Բադալյան
56Երեկ, 22:48
«Մասկի-շոուներից ո՛չ մենք ենք վախենում, ո՛չ մեր երեխեքը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
65Երեկ, 22:12