«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազացնի 33-35 աստիճանը։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոգեր, այսինքն՝ 40 և բարձր ջերմաստիճան չեն կանխատեսվում։
Առաջիկա 5 օրերին երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20 մ/վ արագության։ Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93416.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105613.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123110.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134407.10.2026, 01:06