«Պետական տենդերների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող մերձկառավարական կազմակերպությունների աչքը լույս». Մ. Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Պետական տենդերների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող մերձկառավարական կազմակերպությունների աչքը լույս։
Արդեն ահագին ժամանակ է, որ օրենսդրական բացերի օգտագործմամբ նրանք տենդերներ էին շահում՝ այլ կազմակերպությունների դուրս մղելով գործընթացից։ Դեպքեր կան, որ հաղթող կազմակերպությունը ինքնարժեքից ցածր գնով մասնակցել է մրցույթի, հաղթել ու հետո բանակցային փուլում գինը բարձրացրել։ Դուրս մնացած կազմակերպություններն էլ բողոքարկում էին գնման գործընթացը ու կամ հաջողում էին, կամ ոչ... բայց առավելապես՝ ոչ։
Հիմա էդ մերձկառավարական կազմակերպությունների «ազիզ խաթր» բողոք քննող անձի ինստիտուտը հանում են ու թողնում են միայն դատական կարգով բողոքարկման տարբերակը։ Դե գնա՛ Պեպո, գետինը լիզե։
Չգիտեմ գիտեք, թե չէ՝ մասսայական բիզնես են դնում ՔՊ-ական շրջանակի մարդիկ՝ կարող-անկարող, բութ ու խելացի... ով ասես։ Երևի մտածում են Աստված մի դուռ կբացի ու դրա համար «աստծու» մեծադիր նկարը մեխում են իրենց գլխավերևում»:

«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
1512:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
1412:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
17010:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8609:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
9609:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8208:00
«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
11702:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
21500:30