Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել». Ստեփան Դանիելյան

«Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել». Ստեփան Դանիելյան
440
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 15:12

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։
Եթե Ռուսաստանը Դոնբասը ճանաչի, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա չի բացառվում, որ Լեհաստանն ու Ռումինիայի կողմից ԱՄՆ-ը մտնեն Արևմտյան Ուկրաինա։ Եվ Լեհաստանը, և Ռումինիան տարածքային նկրտումներ ունեն Ուկրաինայի հանդեպ։
Ինչն է հետաքրքիր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը վիճարկվում է, ապա, հետևապես, պետք է վիճարկվի դրա հետևանքով ստեղծված Ուկրաինայի ներկայիս սահմանները։ Ստացվում է, որ Արևմտյան Ուկրաինան, Բուկովինան և Ուժգորոդը պետք է վերականգնեն մինչպատերազմյան իրենց կարգավիճակը։
Որքան էլ տարօրինակ չլինի, դա ձեռնտու է և Ռուսաստանին, և ԱՄՆ-ին, և Ուկրաինայի արևմտյան հարևաններին։
Երբ երկրի շահը ստորադասվում է դրսի խաղացողների ինտրիգներին, երբ հույսը դրվում է արտաքին ուժերի վրա, երբ մտնում ես գետն առանց լողալ իմանալու, ապա արդյունքներից պետք չէ բողոքել։
Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը՝ մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան