Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը». հարց Փաշինյանին

«Նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը». հարց Փաշինյանին
190
Երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ., 20:48

Հանրայինի եթերում ընթացող հարցազրույցում պատասխանելով հարցին՝ նպատակ կա՞ փոխելու կառավարման համակարգը՝ վերադառնալով, օրինակ, կիսանախագահական համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե իր համոզմունքն է՝ կառավարման համակարգը չպետք է փոխվի:
Նա ասաց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել է՝ եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար:
«Ոչ, մենք կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անենք»,- շեշտեց ՀՀ վարչապետը: