««Ստի ու մահվան» հեղափոխությունը՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի»». Անդրանիկ Թևանյան
![]() 264 Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 21:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. ««Ստի ու մահվան» հեղափոխությունն՝ ընդդեմ «պատմական կարծրատիպերի» Վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ կարող ենք հետևյալ բանաձևումը տալ 2018-ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին․ «Հեղափոխությունն իրենք իրենց գլխին սարքում են վատ կառավարիչները, պլանավորում՝ դրսի ուժերը, իրականացնում՝ ներսի աբիժնիկ-անհայրենիքները, օգտվում՝ տականքները, հետևանքների համար վճարում՝ պետությունն ու ժողովուրդը»։ Կից նկարում Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն են՝ 2018-ի «ստի ու մահվան» հեղափոխությունից հետո։ Բոլթոնը Հայաստանում կոչ արեց «թավշյա» իշխանությանը հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ հանձնել Արցախն Ադրբեջանին, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, մտնել հակառուսական ու հակաիրանական կոալիցիայի մեջ, ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, ավելի կոնկրետ՝ թուրքականով։ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է այդ «կարծրատիպերից»։ Մեկնարկած հայ-թուրք-ադրբեջանական ներկա, իբր, առանց նախապայմանների գործընթացն այդ հրաժարման ծրագրի շրջանակներում է»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
