«Հատկանշական է, որ այդ վավերացումը տեղի է ունենում այժմ»․ Հակոբ Բադալյան
![]() 274 Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրեց, իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահություն էլ վավերացման համար մուտք է արվել այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որ նախորդ տարի ամռանը Էրդողանն ու Ալիևը ստորագրեցին Շուշի այցի ընթացքում: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություն արձանագրող թղթի մասին է: Հատկանշական է, որ դրա վավերացումը տեղի է ունենում այժմ: Կարծում եմ, դա ՌԴ հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության փորձ է Էրդողանի Ուկրաինա և Ռուսաստան այցից առաջ: Թուրքիան փորձում է ստանձնել միջնորդական դեր ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, բայց Մոսկվան դրա հանդեպ ցուցաբերում է անտարբերություն: Կրեմլը «քաղաքավարի» մերժեց Պուտինի թուրքական այցի հրավերը, ասելով, որ կդիտարկեն ապագայում՝ եթե ժամանակացույցը թույլ տա: Հիմա Էրդողանն ինքն է որոշել Կիև առաջիկա այցից հետո մեկնել Մոսկվա: Այդ ֆոնին հատկանշական է նախօրեին Էրրդողանի խորհրդական Քալընի հերթական հեռախոսազրույցը Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի հետ: Այս իմաստով հետաքրքիր է նաև Պուտին-Մակրոն կապը: Վերջին օրերին արդեն երկու անգամ տեղի է ունենում նրանց հեռախոսազրույցը: Ֆրանսիան իհարկե խնդիր ունի կանխել Եվրամիության հանդեպ ԱՄՆ-Բրիտանիա գերազդեցության հաստատումը, որ տեղի է ունենում «ռուսական ագրեսիայի» գերսպասում առաջացնելու միջոցով: Մոսկվան էլ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ մտահոգությունը փորձում է «կապիտալիզացնել» ԱՄՆ հետ բանակցության գործընթացում: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
