«Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել». Գեղամ Մանուկյան
![]() 284 Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 10:36 ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Ջուր չտեսած բոբիկացողներ կամ Երեւան-Անթալիա դիվանագիտական ճամփորդություն Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ կմեկնի Անթալիա։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Բայց էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովն այդպես էլ 2021-ին տեղի չունեցավ։ Եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
