Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պիգմեյ պիտի լինել չհասկանալու համար, թե ինչու եմ ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը»․ Արմեն Աշոտյան

«Պիգմեյ պիտի լինել չհասկանալու համար, թե ինչու եմ ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը»․ Արմեն Աշոտյան
351
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 15:54

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:
Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելեկտուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել:
Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից:
Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:
Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամիսուկես հետո, այլևս ծառայած եմ:
Չէ՛, Մամիջանյա՛ն, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան