«Արմեն Աշոտյանը, ով առանց ծառայելու ստացել է փոխգնդապետի կոչում, պատգամավորներին անվանել է «մտավոր պիգմեյ», «ամազոնուհի»»․ Վահագն Ալեքսանյան
![]() 496 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 15:25 «Ուզում եմ խոսել վերջին երկու օրերին տեղի ունեցող մի շատ զազրելի բանի մասին, որն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորների թիրախավորումը՝ ընդդիմադիր գործիչների կամ գործիքների կողմից»,- ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Ափսոս, պարոն Մամիջանյանն անձամբ այստեղ չէ, որովհետև երբ երեկ այս ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ջուլհակյանը, Դավոյանը, Պալյանը պարոն Մամիջանյանին, չանցնելով բարեկրթության սահմանները, զուտ քաղաքական ելույթներով փորձում էին բացատրել, որ՝ քո քվեարկությունը, հարգելի գործընկեր առնվազն մեզ համար անընդունելի է, ի պատասխան պարոն Մամիջանյանի կուսակցության փոխնախագահը՝ նույն ինքը Հայոց բանակի ժամանակի ողնաշարը և ամենապայծառ գլուխը՝ փոխգնդապետ Արմեն Աշոտյանը, ով առանց բանակում ծառայելու ստացել էր փոխգնդապետի կոչում, մեր կին պատգամավորներից ոմանց անվանել է մտավոր պիգմեյ, ամազոնուհի»,- նշեց նա։ «Չէի անդրադառնա դրան, եթե էդ բառերը հավանություն ստացած չլինեին պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից»,- հավելեց Ալեքսանյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
