Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կկիրառի

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կկիրառի
246
Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 16:06

Ինչպես արդեն հայտնել ենք, դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը լքեցին դատական նիստերի դահլիճը։
Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը սանկցիա կիրառի պաշտպանների նկատմամբ նմանատիպ վարքագիծը կանխելու համար։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը քննարկում է դատական սանկցիա կիրառելու հարցը՝ առանց որևէ մեկի միջնորդության։
Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու։