«Արցախի խորհրդարանը հաղթահարում է ընկճվածության և հուսախաբության շրջանը»․ Ն․ Դիլբարյան
![]() 394 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 03:12 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Արցախի խորհրդարանը հաղթահարում է ընկճվածության և հուսախաբության շրջանը, ի հեճուկս բոլոր դժնի դավերի ու նենգադուլի, կեղծ խաղաղասիրության պատրանքների, մեր հայրենակիցները ոչ միայն ամբողջությամբ ընդունեցին «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, այլև միացյալ հայտարարություն ընդունեցին Արցախի վերածննդի օրվա հրամայականով: Հայտարարությամ մեջ կարևորագույն ուղերձներ են հայությանը և համաշխարհային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Մեր պայքարն ակունքներից արդար է, քաղաքականապես և իրավականորեն հիմնավորված. «Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը ի սկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչը աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում: ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից հանելու և Հայաստանի ԽՍՀ-ի վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումը ազդարարեց Արցախյան ազգային ազատագրական պայքարի նոր փուլը՝ Ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ, իրավական ճանապարհով առաջ տանելու, Արցախի ժողովրդի վճռականությունը»: Այս հայտարարությունն ըստ էության գործունեության ծրագիր է. «Երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախը իրավամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում, և հայության բոլոր հատվածների կազմակերպված պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքին ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին: Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել՝ 1991-94 թվականների, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետությունը այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը իրենց անմար հիշատակի առջև»: Լրջագույն ու ծանրագույն դասեր քաղած արցախահայությունը հավաստում է, որ վերջին 34 տարիներին Արցախը անցել է կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի և այդ ընթացքում ամրապնդել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու պարագայում, անկախության ուրացումը, պայքարից հրաժարումը փակուղի է. «Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
