«5165 շարժում»-ը հայտարարություն է տարածել
![]() 1807 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 17:24 «5165 շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Համաձայնություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն գնահատականին, որ բոլշևիկները, և, մասնավորապես, նրանց առաջնորդ Լենինը խորհրդային պետության ստեղծման շրջանում խիստ բացասական դեր են խաղացել նախկին Ռուսական կայսրության ազգային հարցում, «5165 շարժումը» գտնում է, որ հայ ժողովուրդը մեծապես տուժել է այն քաղաքականությունից, որն ուղղված էր զուտ բոլշևիկյան ռեժիմի պահպանմանը և անտեսում էր ազգային հարցերի արդարացի լուծումը։ 1988թ․ մեկնարկած Արցախյան շարժումը բոլշևիզմի գործած աններելի սխալների հանդեպ արցախցիների արձագանքն էր ու այդ սխալներն ուղղելու տաժանակիր փորձը, և այն խնդիրները, որոնք Վլադիմիր Պուտինը մատնանշեց Դոնբասի առնչությամբ, էլ ավելի ակնառու են Արցախի հարցում։ Արցախն առաջինն էր ԽՍՀՄ-ի տարածքում, որ սկսեց պայքարել հետադիմական նացիոնալիզմի ու քսենոֆոբիայի դեմ։ Հայ ժողովրդի պատմական հայրենիքի առանձին տարածքներ, Հայաստանի առաջին Հանրապետության նախկին առանձին շրջաններ բոլշևիկյան ղեկավարության թեթև ձեռքով նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին։ Հայ ժողովրդի կենսական շահերը զոհաբերվեցին «համաշխարհային հեղափոխության» սին օրակարգին, ինչի դիմաց հայ ժողովուրդը վճարեց չափազանց թանկ գին նվիրաբերված տարածքներն սկսեցին արագ հայաթափվել։ Եվ միայն 1988-ին սկսված Արցախյան շարժման շնորհիվ էր, որ Ադրբեջանին նվիրաբերված այդ երկրամասի ամբողջական հայաթափումը կանխվեց։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում Ադրբեջանը, Թուրքիայի գործուն ու մեծածավալ աջակցությամբ, ներգրավելով հազարավոր ջիհադիստ ահաբեկիչների, թույլ տալով մարդկության դեմ ուղղված աններելի հացագործություններ, փորձեց վերջնականապես հայաթափել Արցախը։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն է միայն այս պահին երաշխավորում Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը վերջնականապես հայաթափելուն ուղղված ակնհայտ քայլերը՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և վերջինիս հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր, որոնք Արցախի բնակչության անվտանգության իրական երաշխիք կարող են հանդիսանալ»։ Աղբյուրը` «5165 շարժում» |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
