«Հայաստանի համար ուկրաինական ճգնաժամն ունի առանցքային երկու խնդիր». Հակոբ Բադալյան
![]() 267 Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 15:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հայաստանի համար ուկրաինական ճգնաժամն ունի երկու առանցքային խնդիր և Դոնբասի ու Լուգանսկի ճանաչման հարցն այդ շարքում չէ: Մի խնդիրը բավական ընդհանրական է՝ Արևմուտք-ՌԴ դիմակայությունը Ռուսաստանին կարող է ավելի ագրեսիվ դարձնել Արևմուտքի հետ Հայաստանի աշխատանքի «ռեվիզիայի» հարցում: Ընդ որում՝ այդ ռիսկերի մասին խոսել և գրել եմ դեռևս Բայդենի պաշտոնամուտի առիթով, նկատելով, որ մեծ հավանականությամբ, կարծես թե, որդեգրելու են Ռուսաստանի շուրջ օղակն ավելի սեղմելու քաղաքականություն, ինչը Հայաստանի համար առաջացնում է վերը բերված ռիսկը: Ուկրաինական ճգնաժամն այդ ռիսկն ավելացրել է: Միևնույն ժամանակ, իհարկե, ինչպես միշտ՝ ցանկացած ճգնաժամ և ռիսկ կարող է նաև ունենալ հնարավորությունների կողմ և բացառելի չէ, որ Հայաստանն այդ իրավիճակում կարող է հավակնել որոշակի շփումների «հաղորդուղի» լինելու դերին: Որովհետև անկասկած է, որ ամենասառը և կոշտ դիմակայության պայմաններում էլ բևեռներն ունենալու են շփման անհրաժեշտություններ: Իհարկե, դրանք սեփական շահի շրջանակում արդյունավետ կապիտալիզացնելու համար Հայաստանից պահանջվելու է քաղաքական, դիվանագիտական զգալի հոտառություն ու հմտություն: Մյուս, արդեն շատ ավելի կոնկրետ և շոշափելի ռսիկը տնտեսությունն է, որ ունի ռուսական տնտեսական վիճակից բավականին շոշափելի կախվածություն: Ընդ որում՝ այդ խնդիրը բավականին բարդացնում է և այն, որ համաշխարհային տնտեսական կոնյուկտուրան էլ կորոնավիրուսի համաճարակի բերումով առանձնապես բարվոք չէ: Այստեղ էլ Հայաստանից բավականին ջանք է պահանջվելու ռիսկերը կառավարելու և հետևանքը մեղմելու համար: Այստեղ կարող է օգտակար լինել արաբական ուղղությունը՝ հաշվի առնելով այդտեղ խաղացող առաջատար երկրների էլիտաների տնտեսական կարողություններն ու նաև քաղաքական դերակատարության միտված աճող ձգգտումները: Հայաստանում հասարակական-քաղաքական միտքն ու քննարկումները թերևս պետք է ձգտեն առավելագույնս զերծ մնալ «երկրպագութական դիսկուրսից», որը գուցե դիտարժան է, բայց ոչ էֆեկտիվ, և առավելագույնս կենտրոնանալ այդ առարկայական ռիսկերի առնչվող թեմաների վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
