«Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել». Արտակ Զաքարյան
![]() 280 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 11:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Հակիրճ՝ Բելոռուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ: 1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները՝ եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում: 2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելոռուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար: 3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է՝ ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսներն ստիպված կլինել հասցնել մինչև վերջ: Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
