««Արևելյան վաճառականի» խորամանկությամբ բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար»․ իրանագետ
![]() 717 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 20:21 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։ Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։ Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։ Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
