Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրանի դերը գնալով մեծանալու է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով»․ քաղաքագետ

«Իրանի դերը գնալով մեծանալու է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով»․ քաղաքագետ
358
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 03:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Իրանի դերը գնալով մեծանալու է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով: Դրա համար Իրանի ժողովուրդը մեծ գին է վճարել:
Ի տարբերություն շատերի կանխատեսումների, որոնք պայմանավորված են ներկայիս վիճակով, ծանր փուլով անցնելուց հետո Ռուսաստանի միջազգային դերակատարությունն էլ է մեծանալու, պարզ պատճառով՝ Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության բևեռ է դառնում: Բևեռ լինելու կարևորությունը հիմա քչերն են հասկանում:
Նաև Ռուսաստան-Իրան կապերի նշանակությունն է մեծանալու: Այստեղ Հայաստանի համար լուրջ շանսեր են առաջանում՝ դառնալ կամուրջ. ապագայում, երբ իրական կառավարություն լինի Հայաստանում»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան