«Նա չի ծխում, աղ չի օգտագործում․ սպասենք հաջորդ քմահաճույքներին»․ Ա․ Իշխանյան
![]() 398 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 03:06 րավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԱՂԱՄԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐՈՒՔ Առողջապահության նախարարությունն արգելում է սրճարանների, ռեստորանների սեղաններին աղաման դնելը։ Շուտով ուժի մեջ կմտնի նույն վայրերում ծխելու արգելքը։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը բացատրել։ Նախ ծխելու արգելքի մասին։ Շատ եվրոպական երկրներում նման վայրերում, իսկապես ծխելն արգելվում է։ Որոշ երկրներում ռեստորաններն ու սրճարաններն ունենում են տարբեր սրահներ՝ ծխողների և չծխողների համար։ Իսկ այդ բոլոր, շեշտում եմ բոլոր երկրներում բացօթյա սրճարաններում ծխելը թույլատրվում է։ Ինչ վերաբերում է աղամանին․․. ասելիք չունեմ։ Համոզված եմ, որ սրանք նախարարների ինքնուրույն որոշումները չեն, այլ կատարվել են վարչապետ-բռնապետիկի ցուցումումներով։ Ամենայն հավանականությամբ, այդ վարչապետ կոչված երևույթը, բոլորին ցանկանում է դարձնել իր նման և իր ճաշակով շարժվողներ։ Նա չի ծխում, աղ չի օգտագործում։ Սպասենք նրա հաջորդ քմահաճույքներին, օրինակ՝ բոլորը պետք է «տնական արաղ» խմեն կամ մորուք պահեն, ինչպես նրա նկարի առջև աղոթող, տնտեսական հրաշքներ գործող նախարարարները»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
