«Ադրբեջանը հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին և պատրաստվում». Նարինե Դիլբարյան
![]() 277 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 17:00 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Հերթական գույժ և հարցեր: Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում գտնվող հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ահա հետևանքային չոր արձանագրումը, ակնհայտ է, որ Ադրբեջանն աչալուրջ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին և պատրաստվում: Հարցեր՝ խաղաղության ցնորական օրակարգից բացի՝ ՀՀ կառավարությունը և բարձրագույն փոփոխվող հրամկազմն ունի՞ մշակած գործողությունների գոնե 2 հստակ սցենար իրավիճակի տարբեր զարգացումների համար, գործո՞ւմ է իր հնարավորությունների գոնե 30 տոկոսի չափով ՀՀ հետախուզությունը, ի՞նչ վիճակում է ՀՀ հակաօդային պաշտպանությունը: Թե չէ Արարատ Միրզոյանը Թուրքիա կմեկնի, Ռուբեն Ռուբինյանի հետ կամ առանց, ՀՀ ՊՆ-ն կհերքի ազերիական պնդումները, թե ինքը խախտել է հրադադարը, պարզ է՝ չի խախտել, Ադրբեջանը, բնականաբար, ավելի արագ կտարփողի հակառակը, բայց այդ ամենի ՕԳԳ-ն մերձ է զրոյի, իրական աշխատանք, հաշվարկ, վերլուծություն կա՞, թե՞ մամլո խոսնակների հաղորդագրություններով ենք առայժմ սահմանափակված.....»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
