Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չկողմնորոշված քաղաքացիներ՝ ժամանակն է հասկանաք, որ պետք է միայն ՀՀ շահը սպասարկել»․ Դ․ Սանասարյան

«Չկողմնորոշված քաղաքացիներ՝ ժամանակն է հասկանաք, որ պետք է միայն ՀՀ շահը սպասարկել»․ Դ․ Սանասարյան
261
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 20:54

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Կարմայի դասերից․
Մեր թշնամուն՝ Ադրբեջանին, միլիարդավոր դոլարների մասսայական ոչնչացման զենքեր մատակարարած Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (այդ թվում՝ փոխվարչապետ Ռագոզինը) բողոքում են, որ Արևմուտքը Ուկրաինային սպառազինություն է տրամադրում։
Ապրիլյան պատերազմից հետո, նույն Ռագոզիննը և այլ ռուս պաշտոնյաներ հարցազրույցների ժամանակ ասում էին, թե Ադրբեջանին զենք վաճառելն ուղղակի իրենց բիզնեսն է ու Հայաստանում իրենց հասկանում են, բացի մի քանի փսլնքոտներից (մեջբերում Ռագոզինի խոսքից)։ Դրանից հետո մարդաշատ բողոքի ակցիա կազմակերպեցինք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որի ժամանակ նաև ձվեր ու մանրադրամներ նետեցինք դեսպանատան ուղղությամբ։ Հայերից ոմանք ինձ վիրավորում էին, թե ոնց կարելի է նման բան անել ռազմավարական դաշնակցի նկատմամբ, բայց չէին բողոքում ռազմավարական դաշնակցի պահվածքից, մեր թշնամուն զինելու փաստից։ Հիմա նորից բռնել են այդ «դաշնակցի» քարոզչական գիծն ու ասում են, թե Արևմուտքը Ուկրաինային զենք է տրամադրում։
Հարգելի՛ չկողմնորոշված քաղաքացիներ,
ժամանակն է, որ հասկանաք, որ պետք է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան