«Որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու». Էդմոն Մարուքյան
![]() 273 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 13:18 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների. մեկ կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, հետո կրակում Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով ասում՝ հեռացեք, հիմա էլ թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի՝ Արցախն առանց գազի թողնելով: Այս այլանդակությունները դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին եմ կանխատեսել, այս ամենն անխուսափելիորեն տեղի է ունենում: Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, որևէ երրորդ ուժ մեր թշնամիների և հարևանների հետ մեզանից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու: Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք՝ ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
