«Հակառակորդը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է. «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Գլխավոր դատախազի (Արցախի Հանրապետության դատախազություն) հետ կապի մեջ եմ։ Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։
Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամորթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն, ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։
Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։
Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։
Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանությունների»:

«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ
85Երեկ, 16:24
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի (տեսանյութ)
75Երեկ, 15:00
ԿԸՀ-ն՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին
90Երեկ, 14:42
88-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
93Երեկ, 12:54
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները
66Երեկ, 10:24
Մանրամասներ՝ խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքից
98Երեկ, 09:36
ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ
9919.06.2026, 16:30
Սահմանադրական դատարանը՝ «Միասնության թևեր»-ի դիմումի մասին
9919.06.2026, 16:12