Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են պարենային ճգնաժամի նոր փուլ». Շարմազանով

«Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են պարենային ճգնաժամի նոր փուլ». Շարմազանով
258
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 16:30

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլ նաև պարենային ճգնաժամի նոր փուլ։
Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաև պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։
Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։
Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։
Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի և այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի՞, թե՞՝ ոչ։
Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։
Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են»։