«Հստակ պատասխանի փոխարեն՝ հերթական «լոլոները»». Էդուարդ Շարմազանով
![]() 288 Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 14:36 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Հստակ պատասխանի փոխարեն՝ հերթական «լոլոները»... Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին, «և նալին է խփել, և մեխին»։ Պատասխանում հստակ նշված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Չկա «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։ Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ չի ասվում, որ դրանք չեն կարող որևէ կերպ անցնել Ադրբեջանին, և առհասարակ նման հարցի քննարկումն անթույլատրելի է։ Ասվում է՝ «առանց նախապայմանների բանակցություններ»։ Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է, իսկ դուք ասում եք՝ «առանց նախապայմանների»։ Նորմալ է, որ ասվում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքների։ Եթե այդքանը ձեր Նիկոլը հասկանար, չէր գնա հայտարարի՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու ԼՂ խնդիրը դարձներ տարածքային հարց Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իր պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցնում, թե կարգավիճակ ասելով ինչ է հասկանում։ Ի վերջո, Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Կոնկրետ պատասխան է պահանջվում, իսկ դրա փոխարեն հասարակությանը հրամցվում են հերթական «լոլոները»»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
