Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մնացել է փրկության մեկ ճանապարհ»․ Էդգար Էլբակյան

«Մնացել է փրկության մեկ ճանապարհ»․ Էդգար Էլբակյան
520
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 23:54

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԿՈՉՆԱԿ
• Նժդեհն ու Ավոն կերպարային արտացոլումն են այն գաղափարի, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայերը՝ բացի այլ տերությունների կազմում «ստեղծագործ» և «քարից հաց քամող» լինելուց, կարող են նաև քաղաքական իմաստով ազգ լինել և սեփական պետություն ունենալ։ Հենց սրա համար են հայ ազգի այս երկու հերոսներն ամենաատելին մեր թշնամիների համար։
• Հիշում եմ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան և թշնամուն Քարվաճառի հանձնման օրը, մի ադրբեջանցի չարախնդորեն գրել էր՝ «հանգիստ քնի, Ավո՛, ձեր վերջին էջը թերթված է»։
• Ցավոք, հայ ազգը շատ մոտ է ձախողելու պետություն ունենալու առաքելությունը։ Այժմ մնացել է փրկության մեկ ճանապարհ՝ վտանգի գիտակցում, պաշարվածի մոլեգին դիմադրություն, ֆանատիկ հավատ առ սեփական պայքարի արդարությունը և աստվածային բարեշնորհություն»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան