«Վաղը տեղի է ունենալու աշխարհում վերջին տարիներին տիրող պոռնոյի անկյունաքարային դրվագը». Ա. Դանիելյան
![]() 5071 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 18:48 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը տեղի է ունենալու աշխարհում վերջին տարիների ընթացքում տիրող պոռնոյի անկյունաքարային դրվագը: Բայդենը զրուցելու է Սի Ձինպինի հետ: Չինաստանի և մեծ առումով աշխարհի համար սա ճակատագրական պահ է, քանի որ որոշվելու է, թե ո՞ր ուղին է բռնում արևելքի հսկան: Չինաստանը կամ գնալու է առճակատման մնալով Մոսկվայի կողքը, կամ զադնի ա դնելու և պահանջի պատերազմի դադարեցում: Երկու կողմերն էլ ահագին պատրաստվել են էս պահին: Արևմուտքը կովիդի միջոցով արգելափակումների բոլոր հնարավոր պրոտոկոլները մշակել է ու թեստավորել: Չինաստանը մի տարվա պարենային պաշար է կուտակել, չհաշված բոլոր ինստիտուցիոնալ ու ռազմավարական բարեփոխումները: Գնալ արճակատման ԱՄՆ-ի հետ կնշանակի մինչ օրս չտեսնված տնտեսական փլուզում: Չինաստանի արտահանման մոտ կեսը գնում է դեպի տասը երկիր, որոնք ամբողջովին ԱՄՆ-ի «տակ» են: Զրկվելով այդ շուկաներից՝ նրանք իրոք ստիպված կլինեն մի տարի պահեստի ցորեն ու բրինձ ուտել և կկորցնեն իրենց բյուջեի ահռելի մասը ու մի 30 տարի հետ կընկնեն: Տեսականորեն իհարկե կան շանսեր, որ Չինաստանը կդիմանա այս զրկանքներին ու կկառուցի «մեկ գոտի, մեկ ճանապարհը», կբարիշացնի ռուսաստանին Եվրոպայի հետ ու կրած դուրս կգա՝ տիրելով աշխարհին: Պրակտիկորեն իհարկե սրա շանսերը զրոյին մոտ են: Սա կարող էր աշխատել միայն, եթե Մոսկվան երեք օրում վերցներ Կիևը, քանի դեռ արևմուտքի քարոզչական մեքենան թափ չէր հավաքել: Ես մոտ 80%-ով վստահ եմ որ չինացիք նահանջելու են ու ստիպված են լինելու իրենց բեռները շարունակել արտահանել անգլոսաքսերի հսկողության տակ գտնվող ծովերով: Մի փոքր մաս էլ ցամաքով է հասնելու Եվրոպա անցնելով արևմուտքի նորաթուխ դաշնակից Իրանի ու Հայաստանի տարածքով: Հ.Գ. ժամանակին, երբ անգլիացիները չկանխատեսեցին գերմանական երկաթգծի շինարարության հետևանքները, ստիպված եղան երկու համաշխարհային պատերազմ ու բազմաթիվ հեղաշրջումներ հրահրել, որպեսզի չեզոքացնեն այդ «հրեշին»: Տվյալ դեպքում ամեն ինչ կանեն, որ «երկաթգիծը» կյանքի չկոչվի իսկզբանե: Իմիջիայլոց սուլթան Աբդուլհամիդի վերջն էլ տվին նույն պատճառով, նա երկաթգիծ էր կառուցում դեպի նավթային պաշարներով հարուստ արաբական թերակղզի: Թերակղզում անգլիացիք մի բեդվինի նշանակեցին արքա, սրանք էլ աչքիս մոռացել են ով ա իրենց մարդ սարքել ու հիմա փորձում են միանալ Չինաստանին... Չեն գիտակցել Քարբալայում գործած իրենց մեղքերը»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
