Կիևում գնդակոծության հետևանքով զոհվել է 65 քաղաքացի, շուրջ 300-ը՝ վիրավորվել
![]() 834 Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 23:18 Կիևում զավթիչների գնդակոծության հետևանքով 65 քաղաքացի է զոհվել, գրեթե 300-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Կիևի հրետակոծության սաստկացումը նպատակ ունի մարդկանց մեջ խուճապ ու անկայունություն սերմանել... Բայց խուճապ սերմանելու փոխարեն դա ավելի շատ ատելություն, զայրույթ և կատաղություն է առաջացնում»,- ասել է նա։ Կլիչկոն հավելել է, որ շատերն են դիմում իրեն և ասում, որ ոչ մի տեղ չեն գնա և զենք են խնդրում, քանի որ ցանկանում են պաշտպանել և վրեժ լուծել իրենց ավերված տների և սպանված խաղաղ բնակիչների համար։ Քաղաքապետը հիշեցրել է, որ զավթիչները ծրագրել են մի քանի օրում գրավել Կիևը, ինչը նրանց չի հաջողվել, հետևաբար, անզորությունից սկսել են ռմբակոծել խաղաղ բնակիչների տները։ «Այսօրվա դրությամբ մոտ 300 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցներում, վիրավորվել է 16 երեխա, մահացել է 4 երեխա, մահացել է մեր քաղաքի 65 բնակիչ»,- ասել է Կլիչկոն։ |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
17600:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
328Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
324Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
328Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
250Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
384Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
267Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
45005.07.2025, 21:40