«Նիկոլը ե՞րբ է վերջին անգամ խոսել Արցախի անկախությունից». Էդուարդ Շարմազանով
![]() 489 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 13:18 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Պետությունը «գրոշի» արժեք չունի, երբ առաջնորդվում է թշնամու օրակարգով։ Հայտնի է, որ կան կառուցողներ ու քանդողներ, հաղթանակ պարգևողներ ու կապիտուլյացիա ստորագրողներ։ Կա ազգային վերելքի ու ապազգային գահավիժման ժամանակաշրջան։ Հարկ է արձանագրել, որ դժբախտաբար այս փուլում ազգայինի ու պետական արժեքների կրողները պարտվել են օտարամոլ ու պոպուլիստական պրոպագանդային։ Եվ սա ամենևին ո՛չ քաղաքական և ո՛չ էլ կուսակցական խնդիր է։ Ես գիտեմ, որ հուսահատությունը մեղք է, բայց կրկնակի մեղք են անտարբերությունն ու ինքնախաբեությունը։ 2018-ից սկսած «իզմեր» չունեցողները սահուն քանդում էին այդ ազգային հիմքերը։ Նիկոլը ե՞րբ է վերջին անգամ խոսել Արցախի անկախությունից ու Հայոց պահանջատիրությունից։ Իսկ ե՞րբ է պահանջել, որ թշնամին ազատի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ տարածքը։ Իսկ մենք ե՞րբ ենք հասկանալու, որ այս կապիտուլյացիայի սիմվոլները «սպանում» են Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերը՝ համաձայնվելով թուրք-ադրբեջանական օրակարգին։ Եթե «իշխանություն» կոչվածն ասում է՝ Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են, իսկ Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մատաղիսը, Դադիվանքն ու Ղազանչեցոցն օկուպացված չի համարում և «մարսում» է, ինչպե՞ս սա անվանել, եթե ոչ ուրացում և անտարբերություն։ Քանի դեռ հայոց ազգային երազանք մսխողներն իշխանության են, մենք արժանի չենք Հայաստանին։ Իսկ այս պայմաններում «ընդդիմության» մի հատվածն զբաղված է կա՛մ մյուսների վրա «բոչկա գլորելով», կա՛մ նոր մանր-մունր «պրոյեկտ-կուսակցություններ» ստեղծելով, կա՛մ էլ այս կամ այն օտար ուժային կենտրոններին սիրաշահելով՝ հույս ունենալով ապագա «իշխանության» մեջ հարմար տեղ ապահովել։ Բայց մի պարզ բան չի գիտակցվում. ո՞ւմ է պետք իշխանությունը, եթե ազգային պետություն չկա։ Ու մեր բոլոր նախորդ հաղթանակներն արժեզրկվել են, քանի որ «տրոյական ձին» ներսից քանդեց Հայաստանը։ Ապագա պատմաբաններն ու քաղաքագետները, հոգեբաններն ու փիլիսոփաները դեռ պետք է բացատրեն ազգային բարոյականի այսպիսի անկման պատճառները։ Մի բան հստակ է՝ պետությունը «գրոշի» արժեք չունի, եթե առաջնորդվում է թշնամու օրակարգով: Իշխանությունը խոնարհաբար լսում է թուրքերի պահանջները, իսկ հասարակությունը դեռ «նախկիններին» է մեղադրում։ Ավելին, բոլորը բոլորին մեղադրում են։ Բայց մենք դժվար թե պատմության դատաստանից խուսափենք, եթե մեր աչքի առաջ դադարի հայկական երազանքն ու իրականանա՝ թուրքականը։ Մտածենք այս մասին... ինձանից սկսած»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
