«Արցախահայությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ». Նորայր Նորիկյան
![]() 1872 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 17:27 «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Ամեն ինչ արվում է, որ հայկական կողմն անընդհատ գտնվի խնդրողի դերում... Արցախի տեղեկատվական շտաբի հավաստմամբ՝ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Միաժամանակ նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ըստ էության՝ Ադրբեջանի կողմից գազային մահակի կիրառման նպատակը որոշակի զիջումներ կորզելն է հայկական կողմից, իսկ ռազմավարական հարթության համատեքստում Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել անել հնարավորը՝ Արցախը հայաթափելու համար: Ես պնդում եմ, որ Արցախի հակամարտությունը մյուս բոլոր կոնֆլիկտներից տարբերվում է նրանով, որ արցախահայությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, որի ուղղահայաց ենթակայությունն Ադրբեջանին հղի է հայաթափությամբ և հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անհնարինության վտանգով։ Միջազգային հանրությունը հենց այս խնդիրը պետք է բերի առաջին պլան։ Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ՝ հումանիտար խնդիր։ Ուստի Ադրբեջանի վարքագիծը մեկ անգամ ևս վկայում է, որ անհնար է Արցախի ենթակայությունն Ադրբեջանին։ Հ. Գ. Միաժամանակ զարմանք է հարուցում ռուսական կողմի վարքագիծը: Նախ, ինչո՞ւ է թույլ տրվել, որ ադրբեջանական կողմը փական տեղադրի Արցախը սնուցող գազատարի վրա, բացի այդ, ինչո՞ւ է թույլ տրվում, որ Ադրբեջանը որևէ խոչընդոտ ստեղծի Արցախին սնուցող որևէ ենթակառուցվածքի վրա: Այս տրամաբանության համատեսքստում չի բացառվում, որ վաղը կարող է ճանապարհը փակվել և այլևայլ պահանջներ ներկայացվել հայկական կողմին: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ հայկական կողմն անընդհատ գտնվի խնդրողի դերում...»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
