Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը
1693 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 14:48 Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը. «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա՝ ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։ Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունն» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար»։ Աղբյուրը` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան |
Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակվել
26410.01.2025, 17:12Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին
34109.01.2025, 18:30«Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարներն ու հասցրել ինքնասպանության փորձի»․ դատախազություն
41109.01.2025, 18:18Հայտնի է՝ ինչ են քննարկել Ադրբեջանն ու Իրանը
51408.01.2025, 19:06Կարեն Գիլոյանն ազատվել է պաշտոնից
38908.01.2025, 12:30«Փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման»․ ՀՀ փաստաբանների պալատ
34708.01.2025, 00:18Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (տեսանյութ)
39707.01.2025, 11:30Լիբանանի բանակը մտել է Իսրայելի հետ սահմանային գոտի
82306.01.2025, 21:30