«Ո՞ւմ է պետք կրկեսը, եթե խորհրդարանը բավարար է ժողովրդին զվարճացնելու համար». Ոսկան Սարգսյան
![]() 329 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 15:06 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Կրկեսը փակ է, ԱԺ-ն լիուլի բավարար է. Երևանում կրկեսը չի գործում, կրկեսի նորակերտ գեղեցիկ շենքին Դալմայի գովազդներն են փայլատակում։ Ո՞ւմ է պետք կրկեսը, եթե խորհրդարանը բավարար է ժողովրդին զվարճացնելու համար։ ԱԺ-ն որոշումներ է ընդունել վայրի կենդանիներին կրկեսում օգտագործելն արգելելու, բուհերի և դպրոցների շենքերին ՀՀ պետական դրոշ ծածանելու մասին։ Մերօրյա Քաջ Նազարների օրոք խորհրդարանը ե՞րբ պետք է օրենքներ ընդունի, որ քաղաքացիները պարտավոր են ցերեկը աշխատել, գիշերը քնել, արևը պետք է դուրս գա արևելքից և գնա արևմուտք, գետերը պետք է վերևից հոսեն ներքև, ծառերը պետք է աճեն, վերև բարձրանան և այլն։ Դե հո ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար քրեական հետապնդում չեն սահմանի, պետք է մուկ տշեն, տշում են, ժամանակ են սպանում, հարմար առիթներով էլ պետության փողերով կայֆոտ գործողումների մեկնում Բալի ու այլ տեղեր։ Իսկ եթե լուրջ, ապա խորհրդարանական ընդդիմությունն իր փաստացի անգործությամբ լեգիտիմացնում է Արցախը և Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքներ հանձնելու գործընթացը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
