ՌԴ ԶՈՒ-ն ավերել է Կուինջի թանգարանը. Այվազովսկու և այլոց կտավների ճակատագիրն անհայտ է
![]() 1046 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 18:36 Մարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ կտավները, ավերվել է ռուսական զորքերի գնդակոծության ժամանակ, հաղորդում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։ Ուկրաինայի նկարիչների ազգային միության նախագահ Կոնստանտին Չերնյավսկու խոսքով, Արխիպ Կուինջիի բնօրինակ աշխատանքները գնդակոծության պահին թանգարանում չեն եղել. այնտեղ մնացել են միայն Անդրեյ Յալանսկու և Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները: Միաժամանակ, շենքում են պահվել նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայի, Միխայլո Դերեգուսի և այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։ Թանգարանի ֆոնդը բաղկացած էր մոտ երկու հազար ցուցանմուշից, այդ թվում՝ գեղանկարչության, դեկորատիվ և կիրառական արվեստի, գրաֆիկայի և քանդակի գործեր։ |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
19200:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
335Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
325Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
330Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
252Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
397Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
268Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
45805.07.2025, 21:40