Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի լկտիությունը պայմանավորված է երկու գործոնով»․ Արման Աբովյան

«Թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի լկտիությունը պայմանավորված է երկու գործոնով»․ Արման Աբովյան
580
Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 00:30

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այն ծայրահեղ տուրբուլենտ իրավիճակը, որը գոյացել է Արցախի շուրջ, ավելի ճիշտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի լկտիությունը պայմանավորված է երկու գործոնով։
Իհարկե է, թուրքերը չէին լինի թուրք, որ հանկարծ հապաղեին օգտագործել ներկա խառը աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց հակահայկական խնդիրները լուծելու համար։ Ռուսները այս պարագայում անում են ամեն ինչ, որ հանկարծ թույլ չտանք «երկրորդ» ճակատի բացմանը Հարավային Կովկասում։ Սակայն ռուսների համար երկրորդ ճակատը արդեն բացվել է Էրդողանի և Ալիևի կողմից և ռուսների բոլոր փորձերը «պայմանավորվել» թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի հետ կարող են ընդամենը մի քիչ հետաձգել անխուսափելի բախումը։
Սա ակնհայտ է, բայց կրկին ստիպված եմ բոլոր հակառուսական «մունաթների» սիրահարներին հիշեցնել, որ միայն մենք ենք ի զորու պաշտպանել թե Արցախը և թե Ադրբեջանը, մնացած խոսակցությունները էժանագին խաղեր են։ Ցավո՞ւմ է ձեր սիրտը Արցախի համար, խնդրեմ...նստում եք մեքենա և ուղիղ դեպի Արցախ»։

Աղբյուրը`   Արման Աբովյան