«Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից». Արման Աբովյան
![]() 611 Չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ., 15:06 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։ Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը, որ Ադրբեջանն իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ, իսկ ավելի եթե հստակ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։ Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։ Սակայն պետք է նաև փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնի նաև Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի՝ թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն «ներքին կայունությունը» Ադրբեջանում։ Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունն Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։ Ի՞նչ է դա նշանակում, կարծում եմ՝ բացատրելն ավելորդ է»։ ![]() Աղբյուրը` Արման Աբովյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22

