«Մոսկվայի պրոպագանդան հերթական հանճարեղ թեզն ա շրջանառում». Արթուր Դանիելյան
![]() 3183 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 17:54 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայի պրոպագանդան հերթական հանճարեղ թեզն ա շրջանառում՝ թե բա Արցախում տեղի ունեցողը նենգ անգլիացիքի շինածն ա, ու որպես ապացույց բերում են այն փաստը, որ երեկ Բաքու էր ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի տեղակալը: Իմ կողմից ավելացնեմ, որ Փառուխն ու Քրագլուխը հանձնելուց երկու օր առաջ Բաքու ժամանած ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի խաղաղապահ գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմին նույնպես անգլիացիք էին գործուղել: Անգլիացիք նաև ստիպել են ռուս խաղաղապահներին հեռացնել հայերին իրենց դիրքերից ու ԲՏՌ-ով պաշտպանել վրա հասած ադրբեջանցիքին: Անգլիացիք ստիպել էին ռուսներին չորս օր շարունակ խաբել՝ պնդելով, որ ադրբեջանցիք նահանջել են: Անգլացիք ստիպել էին ՌԴ ՊՆ-ին պահանջել Ադրբեջանից վերադառնալ ելման կետեր, որտեղ նրանք արդեն իբր թե վերադարձել էին՝ ըստ Մոսկվայի քարոզիչների: Անգլիան է նաև մինչ օրս ստիպում, որ ՌԴ խաղաղապահները ոչինչ չձեռնարկեն՝ այդպես էլ չնահանջած Ադրբեջանին սաստելու համար: Ասեմ ավելին՝ հենց Անգլիան է ստիպել, որ Մոսկվան անպիտան ու անիմաստ խաղաղապահ մտցնի Արցախ, որը միայն կզինաթափի հայերին ու կհայաթափի գյուղերը: Տո, որ ուզում եք իմանաք, հենց Անգլիան է դրդել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա ու նույն Անգլիան թույլ չի տվել ռուսներին մեզ նորմալ աշխատող ՀՕՊ մատակարարել: Պատերազմից հետո Անգլիան ստիպեց Օնիկ Գասպարյանին հայտարարել, որ ամեն ինչ պետք է ընթանա սահմանադրական ճանապարհով: Հետո Անգլիան ստիպեց Օնիկին ռուսական Իսկանդերի խաթր հրաժարական տալ: Նույն Անգլիան է պարտադրել, որ Քոչարյան Ռոբերտը լեգիտիմացնի Փաշինյանին, այնպես, ինչպես պարտադրել էր Կարեն Կարապետյանին Սերժից իշխանությունը վերցնել ու փոխանցել Փաշինյանին և թռնել: Թե՛ Օնիկին, և թե՛ Կարապետյանին հենց Անգլիան ստիպեց ընտրություններին Քոչարյանի համար բուկլետ բաժանել: Դե բնական է՝ Կարապետյանին վարչապետ, Գրիգորյան Արմենին նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Ալեքսան Հարությունյանին տեղեկատվական վարչության պետ էր նշանակել նույնպես Անգլիան: Այս ամենի համար պատճառ դարձած ՊՊԾ-ի գրավումը նույնպես Անգլիան է կազմակերպել: Անգլիան էր նաև ստիպել Սեյրան Օհանյանին փողոցներում վանկարկել՝ «սաս-նա-ծը-ռե՜ր»: Դե բնական է, որ Քոչարյանին Մարտի 1-ից և բազմաթիվ այլ գործերից մաքրել է նույն Անգլիան, մինչդեռ ՄԻԵԴ-ը, Անգլիայի կամքին հակառակվելով, մեղադրական վճիռ է կայացրել Քոչարյանի դեմ: Կարո՞ղ եք գուշակել՝ ո՞վ ա Մոսկվային ստիպել դաշինք կնքել Ադրբեջանի հետ՝ դե ֆակտո 2007 թվից, իսկ դե յուրե՝ 2022... դե, իհարկե, Անգլիան: Անգլիան նաև Պուտինի գլխին զենք դրեց ու ստիպեց հայտարարել, որ այդ դաշինքը տեղի չէր ունենա, եթե 44-օրյա պատերազմը չավարտվեր այնպես, ինչպես ավարտվել է: Գեդինը մտնես դու, Անգլիա՛»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
