Արսեն Թորոսյանը չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ․ «Հրապարակ»
![]() 214 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի հարմարվում շարքային ՔՊ-ական պատգամավորի կարգավիճակի հետ։ Նա մրցակցության մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ և ծանր է տանում, որ նախարարի ու աշխատակազմի ղեկավարի պոստը թողել-եկել, ԱԺ-ում «անիմաստ» նստել է՝ պատգամավոր է աշխատում։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, հիմնականում այն շրջանում, երբ կառավարության կազմի փոփոխության հեռանկարներ են բացվում, կամ նման խոսակցությունները թեժանում են, Թորոսյանն էլ է ակտիվանում ու սկսում ստվերային նախարար աշխատել կամ ցուցադրել, թե ինքն ինչքան ավելի լավն է՝ գործունյա, տեղեկացված, օպերատիվ, քան այսօր գործադիրում աշխատող անձինք։ Օրինակ՝ վերջերս ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հայտնի սկանդալի պատճառով ազատված Տրդատ Սարգսյանի և նրա նախկին խորհրդական ու մշտական ուղեկից Աշոտ Սարգսյանի հետ Թորոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Գավառի ԲԿ, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Սևանի ԲԿ ու «ծանոթացել կատարվող բարեփոխումներին, ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին»։ Շաբաթներ առաջ նմանատիպ այց էր կատարել Շիրակի մարզ և մարզպետի հետ շրջում էր բժշկական կենտրոններով: Սրանք լրիվ նախարարական այցեր էին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, այժմ խիստ լարված են ներկա ու նախկին նախարարների՝ Թորոսյանի ու Ավանեսյանի հարաբերությունները, գուցե պատճառն այս հավակնություններն են, որոնք Թորոսյանը չի էլ թաքցնում: Այս բոլոր այցերի մասին Արսեն Թորոսյանի օգնականները լրատվամիջոցներին հաղորդագրություններ են տարածում, Թորոսյանի փիառով ակտիվորեն զբաղվում է նաև Աշոտ Սարգսյանը՝ Թորոսյանին «թեգ» անելով․ «Մարտունին շուտով կունենա նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոն։ Հոգիս փառավորվում է ոլորտում նման կարևոր բարեփոխումներից, հասանելի և որակյալ առողջապահությունն առաջնահերթություն է: Շինարարությունը սկսվեց 2020-ին և պլանավորված է ավարտել 2022-ի աշնանը»։ Վերջում էլ Արսեն Թորոսյանի անունն է նշում, կողքը՝ ծափեր, որպեսզի ցույց տա, թե սա Թորոսյանի գործադրած ջանքերի արդյունքն է, ոչ թե «ինչ-որ աղի դեմ պայքարող նախարարուհու»։ Դրանից առաջ էլ նույն Աշոտ Սարգսյանը «Սուբր Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերանորոգման կադրերն էր հրապարակել ու կից գրել․ «Դեռ 2018 թ․ Արսեն Թորոսյանն ասում էր, որ «Լուսավորիչը» պետք է վերակառուցվի, արդիականացվի և դառնա հանրապետության լավագույն կենտրոնը»։ Արսեն Թորոսյանին պարբերաբար գովեստի խոսքեր են շռայլում նաև նախարարության նրա նախկին կոլեգաները՝ նրան անվանելով պրոֆեսիոնալ, միշտ մտածող, գերզբաղված ու հավասարակշռված ուժ։ Իսկ մարտի 15-ին, երբ հակածխախոտային օրենքը վերջնականապես մտավ ուժի մեջ, Արսեն Թորոսյանը ինքն իրեն գովերգող գրառում էր արել․ «Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք՝ ինձ համար շատ կարևոր մի հարցում, որն ունի նաև հանրային լուրջ կարևորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world)»։ Այս ամենի ֆոնին նկատում ենք, որ Արսեն Թորոսյանը չափազանց պասիվ է որպես պատգամավոր՝ չի խոսում, հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
