ՍԴ-ն Գագիկ Ջհանգիրյանի մասով որոշում կկայացնի. «Ժողովուրդ»
![]() 249 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Մեզ հասած տեղեկությոնների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը այս օրերին հանդիպել է ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հետ՝ փորձելով ըննդեմ իր որոշման ելքեր գտնել, սակայն ստացել է մերժում: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը նշեց. «Ինչ որոշում ցանկանում են թող կայացնեն, մեռնեմ օրենքին»: Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, որը դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվեց: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
