«Պատերազմներն ընդլայնվելու առանձնահատկություն ունեն». Էմին Երիցյան
![]() 323 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 16:54 Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած կիրակի (ապրիլի 3-ին) Հունգարիայում ու Սերբիայում կայացած ընտրությունները Ռուսաստան-Արևմուտք հակամարտության դրոշմով էին։ Երկու երկրների քաղաքական էլիտային բավականին լավ եմ ճանաչում։ Ընտրությունների օրերին Սերբիայում էի՝ բավականին լայն շփումներ եղան իշխանության ու քաղաքական ուժերի հետ, դիվանագետների, վերլուծաբաների, մեդիայի պատասխանատուների հետ, նաև ընտրությունների օրը բազմաթիվ բնակավայրերում եղա։ Ուկրաինայից հետո (կամ միաժամանակ) բալկաններն այդ հակամարտության մասն են։ Երկու դեպքում էլ տեղական էլիտաները լուրջ հաղթանակ արձանագրեցին Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման շնորհիվ։ Երկու երկրներում էլ բնակչության մեծամասնությունն ակնհայտ համակրում է Ռուսաստանին ու Պուտինին։ Արևմուտքը մեծ ջանքեր էր գործադրել, որ ընտրություններում այլ արդյունքներ արձանագրվեն։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Պարզ է, որ ընտրություններից հետո այս երկրների վրա կտրուկ ուժեղանալու է Արևմուտքի ճնշումը։ Հունգարիայի մասով իրավիճակը պիկանտ է նրանով, որ Հունգարիան ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ է՝ վետոյի իրավունքով։ Սերբիան ու Հունգարիան այս պահին շահում են Ռուսաստանի նկատմամբ իրենց «չեզոք» դիրքորոշման շնորհիվ՝ տնտեսական առումով, ներքին քաղաքական ու սոցիալական կայունության առումով։ Հեռանկարում ավելի կշահեն։ Վետոյի իրավունքով Հունգարիան տրոյական ձի է ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Բալկանները բարդ ռեգիոն է, բազմազգ։ Պատերազմներն ընդլայնվելու առանձնահատկություն ունեն»։ Աղբյուրը` Էմին Երիցյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
