«Որոշ պնակալեզների ստիպված եմ բացատրել իրավական պարզունակ փաստեր». Արամ Սարգսյան
![]() 297 Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 14:18 «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ծվարած որոշ պնակալեզներին, կոմֆորմիստներին, իրենց փորի պահանջարկով ապրողներին, ստիպված եմ բացատրել իրավական պարզունակ փաստեր․ 1․ Արցախի Հանրապետությունը օրինական սուբյեկտ է՝ ճանաչված է առնվազն ԼՂԻՄ տարածքով, սահմաններով, բնիկ բնակչությամբ, ընտրված իշխանություններով, ուստի ոչ ոք որևէ լիազորություն, առավել ևս իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ապագայի վերաբերյալ, 2․ Արցախում բնակվում են ՀՀ քաղաքացիներ՝ ՀՀ անձնագրերով, Արցախում գործում է ՀՀ դրամը և բյուջեով կատարվում են համապատասխան հատկացումներ, սա անբեկանելի փաստ է, որ ՀՀ բոլոր իշխանությունները ճանաչել են Արցախի անկախությունը Ադրբեջանից, 3․ որևէ այլ միջպետական կոնֆլիկտի համար ԵԱՀԿ-բ չի ձևավորել հատուկ խումբ, այն էլ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից կազմված եռանախագահությամբ և 4․ Արցախի վերջնական՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է որոշել միայն արցախցին համապետական հանրաքվեի արդյունքներով։ Դա է ինքնորշման իրավունքի լիակատար իրացումը։ 5․ ՀՀ որևէ բարձրաստիճան բախտախնդիր անձի ստորագրությունը կամ համաձայնությունն Արցախի ապագայի վերաբերյալ անօրինական է և իրավունքի տեսանկյունից առոչինչ։ Ստիպված եմ կրկնել մեր կուսակցության պահանջը ՀՀ ԱԺ-ին, որը ՀԴԿ անունից ներկայացրել ենք 3 խմբակցություններին 2021 թ․ սեպտեմբեր ամսին՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից, քանի որ նրա կազմից դուրս գալով՝ չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը։ Դիմում ենք մեր ժողովրդին՝ դուրս գալու պայքարի հանուն մեր պետության և Արցախ անկախության և անվտանգության։ Մենք պայքարում ենք մեր ազգի ապագայի համար»։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
