«Մայրերի շրջանում լուրեր են տարածել, որ խնջույքին չմասնակցելու դեպքում գումարները հետ կվերցվեն»․ Նազարյան
![]() 421 Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 19:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։ «Վերջին օրերին հերոսների մայրերը զանգեր են ստանում համապատասխան հաստատություններից՝ մարզպետարան, քաղաքապետարան, թաղապետարան և հրավիրվում են մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք ինչ-որ խնջույքի, չեմ ասի՝ ում կողմից է հրավերը, բոլորդ էլ լավ գիտեք՝ ովքեր են այդ հրավերի հեղինակները, բայց այդ զանգերը, հրավերը ցնցումների մեջ են գցում հերոսների մայրերին։ Տարբեր տեսակի «ակտիվիստուհիներ» մայրերի շրջանում աշխատանք են տանում և լուրեր են տարածում, որ եթե դուք չընդունեք հրավերը, ապա այն փոխհատուցումը, որ ստացել եք ձեր որդու զոհվելուց հետո, հետ կպահվի։ Տպավորություն են ստեղծում, որ մարդիկ կարծեն՝ փոխահատուցման որոշումը կայացվել է ինչ-որ անհատի կողմից։ Ուզում եմ շեշտել, որ հիմնադրամը ստեղծվել է 2017թ-ին և այդ գումարները հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից՝ կամավոր»,- նշել է Նազարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
