«Կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթուղթ»․ լրագրողը՝ Քերոբյանին
![]() 913 Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 16:30 «Ընդհանուր առմամբ ես ամբողջությամբ համաձայն եմ նրա հետ, ինչ-որ ասվեց, բայց ավելի շատ բան ես չգիտեմ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ հարցին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հարցին, թե որպես Կառավարության անդամ, նախարարը կըմբոստանա՞, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանն ասաց․ «Իրադարձությունների զարգացումը ցույց կտա։ Համենայնդեպս, Կառավարությունը և քաղաքական թիմն իր նախընտրական ծրագրով նշել է, որ իր օրակարգը խաղաղության օրակարգ է, և էդ օրակարգով ենք մենք ընտրվել, և ՀՀ քաղաքացիներն իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք հետևողականորեն, ինչպես նշեց վարչապետը, առաջ ենք տանում»։ Դիտարկմանը, որ քաղաքացիները քվե չեն տվել, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս և խաղաղությունը այդ գնով հաստատվի։ «Խնդրում եմ այլ հարցեր տվեք»,- ասաց Քերոբանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
