Սկսվել է ՄԱԿ-ի նիստը՝ Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը վերսկսել է Ուկրաինայի հարցով արտահերթ նիստը, որը կքննարկի ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների նախաձեռնությունը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների, փաստաթուղթն ընդունելու համար անհրաժեշտ է հանդիպման մասնակիցների ձայների երկու երրորդը։ ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանն այդ քայլերը համարում է քաղաքական դրդապատճառներ՝ հղի ՄԱԿ-ի համակարգի համար կործանարար հետևանքներով։
Հանդիպման սկզբում մի շարք պետություններ, այդ թվում՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Ղազախստանը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Մեքսիկան, Իրանը, Սիրիան, Կուբան կներկայացնեն իրենց դիրքորոշումն առաջիկա քվեարկության վերաբերյալ։ Այնուհետև կլինի քվեարկություն, որից հետո դրա արդյունքներով ելույթներ կլինեն։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
198Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
203Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
218Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
28824.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
44624.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
26624.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
26024.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23924.11.2026, 10:30