Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չինաստանը փաստացի երկրորդ բևեռն է դարձել աշխարհում»․ Թորոս Ալեքսանյան

«Չինաստանը փաստացի երկրորդ բևեռն է դարձել աշխարհում»․ Թորոս Ալեքսանյան
292
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 01:06

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Քանի որ Չինաստանը փաստացի երկրորդ բևեռն է դարձել աշխարհում, մենք հայերս պիտի աստիճանաբար սկսենք ճանաչել այդ երկրի մշակույթը, դրա համար ուզում եմ հակիրճ անդրադառնալ այդ երկրի երկու հիմնական բարոյափիլիսոփայական հոսանքներին, որոնց վրա կառուցվել է չին (հան) ժողովրդի մենթալությունը:
Այդ երկու հոսանքների հիմնադիրները ապրել են նույն ժամանակահատվածում՝ մթա 6–դ դարում:
Առաջինը Լաո Ցզին էր, որի ուսմունքը հայտնի է Դաոս անվանբ (դաո-իրողությունների ճանապարհ), այդ ուսմունքը մարդկանց սովորեցնում է պահպանել չափավորությունը, ծայրահեղությունների մեջ չնկնել, կյանքում ընտրել միջին ճանապարհը, երբեք չլարվել, քանի որ ըստ Լաոի, ցանկացած բան շատ լարվելուց կոտրվում է, այդ թվում նաև մարդը: Դաոսը մարդուն ասում է՝ մի փորձիր փոխել աշխարհը, միևնույնն է դա քո ուժերից վեր է, նա նաև սովորեցնում է լինել առողջ, հետևաբար երկարակյաց, նա խորհուրդ է տալիս իմանալ միայն այն մասին, ինչը մարդու տեսադաշտում է, ինչը մարդու զգայարանների տիրույթում է, իսկ մարդու զգայարաններից անդին ոչինչ հարկավոր չի իմանալ, եթե հարկավոր լիներ, ապա բնությունը լրացուցիչ զգայարաններ կստեղծեր:
Երկրորդ բարոյափիլիսոփայական հոսանքի հիմնադիրը Կոֆուցին էր, նրա ուսմունքը քարոզում է մարդասիրություն, անկեղծություն, գիտելիք, պարտքի զգացողություն և ծիսակարգ: Ծիսակարգով ապրել նշանակում է ապրել ըստ այն կանոներով, որոնք եղել են հեռավոր անցյալում, երբ մարդիկ դեռ չէին հեռացել ճշմարտությունից ու իդեալների այլափոխում տեղի չէր ունեցել, դրա համար կոնֆուցիականության մեջ կա անունների շտկում հասկացողությունը, այսինքն ամեն երևույթ պիտի համապատասխանի իր անվան բուն էությանը, օրինակ երբ կոնֆուցիականները ասում են, որ հպատակները պիտի անվերապահորեն ենթարկվեն երկրի թագավորին, դա չի նշանակում, որ թագավորը ինչպիսին էլ լինի, մարդիկ միևնույնն է պիտի ենթարկվեն, ոչ իհարկե, ըստ կոնֆուցիականության վատ թագավոր չի կարող լինել, եթե նա վատ է, ուրեմն այլևս թագավոր չի, ուրեմն բռնակալ է, որին մարդիկ չպիտի ենթարկվեն, նույնը ընտանիքում, վատ հայր չկա ու զավակները պիտի անսահմանորեն հարգեն հորը (նաև մորը, պապին ու տատին, ընդհանրապես փոքրերը պիտի հարգեն ու լսեն մեծերին), բայց եթե հայրը չի համապատասխանում իր կոչմանն ու դերակատարմանը, ուրեմն զավակները չպիտի նրան որպես հայր ընդունեն, նույնը կնոջ պարագայում, նա պիտի խոնարհ կին լինի իր ամուսնու համար, սակայն իսկական ամուսնու համար:
Կոնֆուցին նաև սովորեցնում էր, որ նոր գաղափարներ հորինելու կարիք չկա, քանզի բոլոր գաղափարները արդեն իսկ հորինված են, նա նաև սովորեցնում էր, որ մարդկանց կյանքի նպատակը պիտի լինի ճիշտ ապրելը (ծիսակարգին համապատասխան), միայն այդ ժամանակ մարդը կյանքը կավարտի մահով ու հոգին կնդունվի երկնքի կողմից, իսկ եթե ոչ, ուրեմն կենդանու նման կսատակի:
Նա Լաո Ցզիի նման միջին ճանապարհն էր քարոզում, որին Ոսկե միջին էր ասում, մարդիկ ըստ նրա պիտի բավարարվեն միջին եկամուտով, ամեն գնով հարստության ձգտելը խստիվ դատապարտում էր, սակայն աղքատությունը որպես առաքինություն չէր ընդունում, ինչպես ուրիշ շատ բարոյափիլիսոփայական համակարգերում է լինում»:

Աղբյուրը`   Թորոս Ալեքսանյան