Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արևմուտք-Ռուսաստան առճակատումն ակտիվանում է մեր տարածաշրջանում»․ Պ․ Մակեյան

«Արևմուտք-Ռուսաստան առճակատումն ակտիվանում է մեր տարածաշրջանում»․ Պ․ Մակեյան
328
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 21:34

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևմուտք-Ռուսաստան առճակատումն ակտիվանում է մեր տարածաշրջանում
2020թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանի դիրքորոշումը հստակ էր, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, այն համարում են լուծված՝ համոզված լինելով, որ 5 տարի հետո ռուսական զորախումբը դուրս է գալու և Ղարաբաղի հարցը լինելու փակված է։
Ռուսաստանի հաշվարկն Արցախում անժամկետ մնալն է և նրանք, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանություններն ունակ չեն որևէ բանի, սկսեցին սիրաշահել Ադրբեջանին՝ հայտարարելով Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ներկայացնելով փաստարկ, որ Հայաստանի չի ճանաչել Արցախի անկախությունը, միաժամանակ, որպես բոնուս, սկսեցին ռազմավարական կարևոր դիրքերը հանձնել ադրբեջանցիներին։
Հայաստանի իշխանությունները վախվորած, խուսափում էին որևէ հստակ դիրքորոշում արտահայտել, այդ թվում՝ Մինսկի խմբի մասին, մինչև որ Արևմուտքը, չհամակերպվելով Հարավային Կովկասը Ռուսաստանի մենաշնորհային տիրապետության տակ թողնելու հետ, փորձեցին վերակենդանացնել Մինսկի խումբը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարցը վերջնական լուծված չէ, ինչին դիմադրում էին Ռուսաստանը և Ադրբեջանը։
Ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլում Արևմուտքը, ի դեմս Եվրամիության, փորձում է նախաձեռնությունը վերցնել և Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացներից, այդ նպատակով տպավորություն է ձևավորվում, որ չեղարկվում է Մինսկի խումբը։ Բնականաբար Ռուսաստանը չի համակերպվելու, առավել ևս՝ իր զորախումբը, գտնվելով Արցախում, սեփական շահերի համար կարող է գնալ ցանկացած քայլի։ Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները փորձեն Արցախից հրաժարվել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ռուսաստանը թույլ չի տալու, քանի որ ինքն այլևս Արցախում անելիք չի ունենա։ Միրզոյան-Լավրով վերջին հանդիպումը հուշում է մեզ, որ պետք է զգուշություն ու զգոնություն ցուցաբերել, հատկապես օրվա իշխանությունները մեր ժողովրդին նորից չտանեն փորձության, անեն հնարավորը որպեսզի Թուրքիան Ադրբեջանի միջոցով չբացի Արևմուտք-Ռուսաստան երկրորդ ճակատը»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան