Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրական գործող գեներալներն այս հարցը պետք է նոյեմբերի 10-ին լուծեին». Վ. Գրիգորյան

«Իրական գործող գեներալներն այս հարցը պետք է նոյեմբերի 10-ին լուծեին». Վ. Գրիգորյան
236
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 14:06

Փաստաբան Վահե Գրիգորյանի գրառումը. «Նիկոլի երեկվա հայտարարություններից հետո ՀՀ-ում բոլոր գործող գեներալներն արդեն հանգիստ կարող են իրենց համազգեստները վարդագույն ներկել, աստղերի փոխարեն էլ թող մեխակներ դնեն. իրենք դրանից ավելիին ո'չ արժանի են, ո'չ էլ ընդունակ:
Իրական գործող գեներալները այս հարցը պետք է նոյեմբերի 10-ին լուծեին, չկարողանալուց հետո էլ գոնե հեռանային համակարգից, այլ ոչ թե մի բան էլ պատվի առնեին...
Եվ առհասարակ պատվի առնելու համար նախ պետք է պատիվ ունենալ:
Հայաստանում ո՛չ Ոստիկանություն կա, ո՛չ ԱԱԾ, ո՛չ էլ բանակի իրական գործող գեներալ:
Երբ էլ սա հեռանա, նոյեմբերի 9-ից հետո գործող գեներալները պետք է զրկվեն իրենց բոլոր կոչումներից ու պարգևներից ու հանցավոր անգործության համար մեկնեն քրեակատարողական հիմնարկներում երկարատև հանգստի»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան