Սպիտակ տունը չի բացառել այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք այս շաբաթ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։ Մամուլի քարտուղարի խոսքերը Twitter-ում մեջբերել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
Փսաքիի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմը «սկսում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու գործընթացը», և «դրանցից մի քանիսը քննարկման փուլում են»։
Նախօրեին՝ ապրիլի 18-ին, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն ասել էր, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթի նպատակը կլինի «ռուսական ռազմական մեքենան մաս-մաս անելը, ներառյալ՝ ռազմարդյունաբերական համալիրի և դրա մատակարարման շղթաների սահմանափակումները»:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն զինամթերքի և զենքի նոր մատակարարումներ, և այդ կապակցությամբ Վաշինգթոնը կփորձի «զրկել Ռուսաստանին անհրաժեշտ կարևոր ռեսուրսներից»:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
16119:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
479Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
195Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
228Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26605.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
24005.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
52002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51602.10.2026, 16:06