Ջահերով երթ` նաև Արցախում. համախմբման գործընթացները շարունակվում են. «Փաստ»
![]() 238 Շաբաթ, 23 ապրիլի, 2022 թ., 10:24 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում: Երևանում ջահերով երթի մեկնարկը կտրվի ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից, իսկ Արցախում՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, ժամը 19:00ին: Իհարկե, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ջահերի երթ անցկացվել է ամեն տարի, սակայն այս տարի, առկա իրավիճակի, Արցախի հարցում ստեղծված ճգնաժամի և ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վիժեցնելու ֆոնին, այս երթերը առավել խորհրդանշական բնույթ են ստանում, և, մեր տեղեկություններով, շատ ավելի բազմամարդ են լինելու։ Ավելին, թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվող երթին մասնակցելու են նաև Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ինչն ինքնին խորքային ազդակներ է պարունակում թե՛ օրվա խորհրդի, թե՛, ընդհանրապես առկա վիճակի, թե՛ միասնականության գաղափարի տեսանկյունից։ Ընդհանրապես, մեր ունեցած տեղեկության համաձայն, Արցախում ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ համախմբման գործընթացները շարունակվում են, որտեղ առաջին պլանում ոչ թե առանձին դեմքերն են, այլ Արցախը Հայաստանի իշխանությունների ողբերգական քաղաքականությունից զերծ պահելու գաղափարը»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
