«Հանուն իշխանական աթոռի պատրաստ կլինեն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությանը դիմել». Անդրանիկ Թևանյան
![]() 471 Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 02:06 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած խաղաղասիրական քարոզ էր տանում։ Նրա կինը նույնիսկ առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել։ Փաշինյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, որ Ալիևը կառուցողական է և ուզում է հարցի լուծում։ Նա առաջ քաշեց «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» գերխաղաղասիրական բանաձևը։ Փաշինյանը տորպեդահարեց Մադրիդյան սկզբունքները և առաջարկեց իրենը՝ Մյունխենյան սկզբունքները, որոնց շրջանակներում Ալիևին կոչ էր անում մինի և մեգա հեղափոխություններ անել։ Այս ամենն ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում՝ գերխաղաղասիրական կոչեր է հնչեցնում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամություն հայտնում՝ հանուն խաղաղության։ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Փաշինյանը խաղաղության աղավնու դերի մեջ է մտել, բայց կրկին բերելու է պատերազմ ու ավերածություններ։ Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն ու անհրաժեշտ նվազագույն պայմանն իշխանափոխությունն է։ Իշխանափոխություն=Խաղաղություն»: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
