Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 18+

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 18+
2644
Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 20:06

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, ինչպես հայտնել ենք, երիտասարդ կին է վրաերթի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը:
«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։
Մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում ոստիկանությունը հայտնել է, որ կինը հղի է եղել և տեղում մահացել է։